«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

ԲՀԿ-ԼՀԿ քաղաքական ալյանս

ԲՀԿ-ԼՀԿ քաղաքական ալյանս
05.03.2019 | 01:11

Խորհրդարանական ընդդիմությունը հետաքրքիր վերափոխումների մեջ է: Խորհրդարանական ընտրությունների շեմին իրար բզկտած, նախկին ու ներկա մեղքերը հասարակությանը ներկայացնելու պատրաստ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս օրերին մերձեցման երեկոներ են կազմակերպում: «Բազմավեկտոր» քաղաքական խաղերի մեջ է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Մի կողմից Նիկոլ Փաշինյանի «ցավն է տանում» ու վաստակում սեփականատիրոջ համբավ, մյուս կողմից էլ ԼՀԿ-ի հետ է սկսում հարաբերությունները հարթել: Մեր տեղեկություններով, վերջերս Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հանդիպել են: Ծառուկյանը նախ դժգոհել է Նիկոլ Փաշինյանից, հատկապես սեփական գազալցակայանների ու ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի համար, հետո «սիրտը բացել» է ու ասել, թե ինչ ունեն երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերն իրար դեմ, ճիշտ կլինի միավորվեն ու համատեղ գործեն Նիկոլ Փաշինյանի դեմ:


Սակայն սա չի եղել խոսակցության միակ թեման: Գագիկ Ծառուկյանը նաև խոսել է իր երբեմնի թիկնապահ, այսօր պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործի մասին: Ըստ տեղեկությունների, Արման Բաբաջանյանը վստահեցրել է, որ եթե հարցը հասնի ԱԺ, ԼՀԿ-ն կհայտարարի, որ դա քաղաքական հետապնդում է:
Ի դեպ, նույն տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը վերջերս մի քանի անգամ հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հետ: Ասել է` ԲՀԿ առաջնորդը փորձում է բոլորի հետ կառուցել «և-և»-ի քաղաքականություն, բայց չգիտես ինչու, այն միշտ հանգում է «կամ-կամ»-ի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ